808 դիտում
22:51 20-03-2024
Գաջեթների սերունդ. դրական և բացասական կողմերը քննարկվել են ԵՊԲՀ-ում հրավիրված համաժողովում
Մասնագետների ակտիվ հարցազրույցներով, մեկնաբանություններով, ինչպես նաև դեռահասների մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում անցկացվել է «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն. հոգեբանական և ախտաբանական ազդեցությունը մանկական և դեռահասային տարիքում: Սեռական դաստիարակություն» թեմայով հերթական հավաստագրված համաժողովը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել բժշկագիտության տարբեր ոլորոտների ներկայացուցիչների:
Համաժողովը նախագահռլ են «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր–Ստեփանյանը և Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը:
Միջոցառումը նախաձեռնած և կազմակերպած պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը շեշտել է, որ հրավիրված հերթական քննարկումը հայտարարված ծնողակրթության տարվա շրջանակում է, և մասնակիցները փորձելու են քննարկվող թեմայի շուրջ պարզաբանել դրական և բացասական կողմերը, բացահայտել ախտաբանական ազդեցությունը, զսպել հետևանքները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անխուսափելի և անբաժան մասն են, և երեխաները առավելագույնս ներգրավված են այս պրոցեսի մեջ:
«Զարգացած երկրներում երեխաների վերաբերյալ համապատասխան նորմատիվ ակտեր են ընդունված, թե ինչքան ժամանակ և ինչ կոնտենտ կարող է երեխաների համար հասանելի լինել: Թվային աշխարհի դրական կողմերը մենք դժվար թե կարողանանք այսօր բացահայտել, քանի որ այն մեծ հնարավորություններ ունի, բայց վտանգները, որոնք կապված են առողջության հետ, պետք է քննարկել մասնագիտական հարթակներում: «Հերացի վելուծականը» նախաձեռնել է այս շարքը՝ առաջնահերթությունը տալով երեխաների և դեռահասների առողջությանը: Անշուշտ, այս հարցը նաև մեծերին է վերաբերում, որովհետև բոլորս տեսնում ենք, որ ներգրավվածությունը` նորածիններից սկսած մինչև խորը ծերության տարիներ, կարիք ունի ինչ-որ կանոնակարգերի», – ողջունելով այս հարցերով մտահոգվողներին` ռեկտորը համոզմունք հայտնեց, որ նախաձեռնությունը, որը սկսվել է այսօր, պետք է դառնա համընդհանուր։ - «Մեր ջանքերը կպսակվեն հաջողությամբ, հատկապես, եթե ծնողը հասկանա, թե ինչպիսի խնդիրների հետ է առնչվում իր երեխայի առողջությունը, թե ինչպիսի վտանգներ են առաջանում՝ սկսած տեսողությունից մինչև նրա մենտալ ձևավորումը, ֆիզիկական առողջությունը, սոցիումի մեջ նրա ներգրավվածությունը, այսինքն` բոլոր ուղղություններով կան վտանգներ, որոնք իր հետ բերում է թվային աշխարհը»:
«Գաջեթների սերունդ. երեխաների առողջության պահպանման հիմնախնդիրները» թեմայով զեկույցով հանդես է եկել Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս Արմինե Ասլանյանը:
«Գաջեթների սերունդ. երեխաներ և դեռահասներ, ովքեր երբեք չեն ճանաչել աշխարհն առանց գաջեթների, պլանշետների և մշտական կապի: Թվային սարքերը և համացանցը նրանց կրթությունը, շփումը և ժամանցն ապահովող հիմնական գործիքներն են, ինչը մեզ ՝ մեծահասակներիս, և հատկապես` բժիշկներիս մոտ առաջացնում է մտահոգություն առողջության և բարեկեցության վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ: Մենք ապրում ենք տեղեկատվության վրա հիմնված հարաբերությունների դարաշրջանում, և անհնար է մեր կյանքը պատկերացնել առանց ժամանակակից տեխնոլոգիաների, սակայն տեխնոլոգիական առաջընթացը բերել է խնդիրներ և մարտահրավերներ, որոնց հետ չի կարելի հաշվի չնստել: Էկրանի առջև անցկացված ավելորդ ժամանակը, ըստ տարբեր երկրներում արված հետազոտությունների, կարող է բերել մի շարք բացասական հետևանքների՝ հոգեբանական և ֆիզիկական առողջության խանգարումների, սոցիալական վարքագծի խանգարման, հավելյալ քաշի և գիրության, քնի, տեսողության, կեցվածքի խանգարումների, ինչպես նաև առաջադիմության անկման, խաղային կախվածության», – մանրամասնել է նա` հավելելով, որ ժամանակակից աշխարհը թելադրում է քնի կանոններ, անքնությունը դարձել է շատ մարդկանց գիշերային ուղեկիցը՝ այդ թվում, ցավոք, նաև երեխաների և դեռահասների մոտ: Էկրաններն արձակում են կապույտ լույս, որը կարող է ճնշել մելաթոնինի արտադրությունը և խաթարել մարմնի քուն-արթմնի բնական ռիթմը՝ դժվարացնելով քնելը: Գրավիչ խաղերը և հաղորդումները կարող են խթանել ուղեղի աշխատանքը և դժվարացնել երեխաների` քնելու համար նպաստավոր հանգստի ռեժիմի անցնելը:
Ըստ աղբյուրի՝ Արմինե Ասլանյանն անդրադարձել է նաև էկրանային թուլատրվելի ժամանակին՝ ներկայացնելով համաշխարհային ուղեցույցները, ըստ որոնց՝ երկու տարեկան երեխաներին թույլատրելի է էկրաններին նայել օրական ոչ ավել, քան 2 ժամ, իսկ մինչև երկու տարեկան երեխաներին՝ այն օգտագործել միայն ընտանքի անդամների հետ վիդեոզրույցի համար, 0-ից մինչև 18 ամսական երեխաներին խորհուրդ չի տրվում:
Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ Աննա Մխիթարյանը խոսել է «Գաջեթ-կախյալ մանկություն» թեմայի շուրջ: Է«կրանին հայտնվեցին պատկերներ. երեխաները բնության գրկում ժամանակ անցկացնելիս, խաղալիս, անհոգ մանկության կադրեր, ծնողների հետ գրքի ընթերցանություն, սա, զեկուցողի բնորոշմամբ, առավելապես նախկին ժամանակներին էր բնորոշ:
Այսօր այս պատկերներին փոխարինում են հեռուստացույցը, գաջեթները, այլ տեխնոլոգիաներ: Մեծագույն խնդիրն ու կարևոր հարցադրումն այն է, թե արդյոք գաջեթների առկայությունը լավ է, թե վատ:
Առցանց շոփինգը, տանը նստած աշխարհի տարբեր ծայրերից հեղինակավոր մասնագետների դասախոսություններ լսելը 21-րդ դարում հրաշալի հնարավորություններ են ստեղծում:
Արհեստական բանականության գործիքներն ու նորաստեղծ ռոբոտները, որոնք երեխաների մեջ դեպի կրթությունը, արվեստը սեր սերմանելու համար են, չնայած տեխնոլոգիաների առաջընթացին, անխուսափելի խնդիրների, թվային տեխնոլոգիաներից կախվածության են հանգեցնում:
Փաստացի, մանկաբուժական տեսակետից տուժել է երեխաների սնուցման պրոցեսը, քանի որ, էկրաններին նայելով, համաձայն մեջբերվող տվյալների, նվազում է երեխայի սննդի ընդունման քանակը, երեխան ավելի վատ է ծամում, այլ գործոններ, որոնք կախվածություն են ձևավորում փոքր հասակից, մինչդեռ նախկինում ճաշ կամ ընթրիքը ընտանիքի միավորման ժամ էին համարվում:
Երիտասարդ մասնագետն անդրադարձավ նաև գաջեթների և գիրության, ավելորդ քաշի ավելացմանը, ոչ ցենզուրային խոսելաոճին: Մանկաբույժների խորհուրդներն ու ծնողներին ուղղված հորդորները քիչ չեն: Ցանկալի է խոսել երեխայի հետ այն նյութի մասին, որը նա դիտում է, քննարկել ու հետաքրքրվել նրան հետաքրքրող բովանդակությամբ, կրթել»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անհնար է թերագնահատել ժամանակակից գաջեթների ազդեցությունը երեխաների և դեռահասների տեսողական համակարգի վրա: Հենց սա էր այն նյութը, որը մատուցել է լսարանին ԵՊԲՀ մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ակնաբուժության կլինիկայի ղեկավար Ահարոն Գաբրիելյանը:
«Ինչպես բոլորս տեսնում ենք, ժամանակակից աշխարհը բավականին մեծ պահանջներ է ներկայացնում բոլորիս, ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Այսօր ընտանիքներում բոլորը զբաղված են, հարց է առաջանում` ինչով. լուրեր, հետաքրքիր ֆիլմեր, մուլտֆիլմեր: Եվ այս ամենը մեր գիտակցությանը փոխանցում է մեր տեսողական օրգանը, որն անալիզատոր է և թույլ է տալիս ստանալ ինֆորմացիայի մեծ տոկոսը», – ասել է նա` առաջնահերթ համարելով երեխաների տեսողական առողջության պահպանումը:
«Համալսարանականը մանրամասն զեկուցեց տեսողական օրգանի զարգացման փուլերի մասին, դրանց վրա գաջեթների ազդեցության, աչքերի թվային կախվածության կամ համակարգչային համախտանիշի մասին:
Ահարոն Գաբրիելյանի խորհուրդն էր կիրառել 20-20 կանոնը, այսինքն 20 րոպե էկրանի դիմաց լինելուց հետո 20 վայրկյան հանգստացնել աչքերը: Նա կարևորեց նաև երեխաների կանխարգելիչ այցերը ակնաբույժի` համապատասխան տարիքում:
Հնչող հարցերին ու տեսակետներին արձագանքեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` շեշտելով այն հիմնական գաղափարը, որ, անկախ մեր ցանկությունից, թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զարգացումը հեռանկարային է և պետք է ընտրել ոչ թե արգելքի, այլ կանոնակարգման, կառավարելի պահելու, սահմանափակելու ճանապարհը:
Մասնագիտական դաշտում, նրա բնորոշմամբ, առաջանում է «թվային առողջաբերություն» տերմինը:
Գաջեթների վնասների, վտանգների ու ռիսկերի մասին բարձրաձայնելը, համապատասխան վերահսկման մեխանիզմներ մշակելը տարբեր նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների, ծնողների ուշադրության կենտրոնում պետք է լինի:
«Կախվածությունը՝ դեռահասի աչքերով» զեկույցի շրջանակում Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Ազատյանն անդրադարձավ թվային կախվածությանը նպաստող գործոններին՝ դրանց թվում առանձնացնելով․
մեծահասակների և հասակակիցների հետ շփման բացակայությունը,
սթրեսը,
ընտանեկան միջավայրը՝ ծնողների ուշադրության և ջերմության բացակայությունը,
սոցիալական դժվարությունները,
ցածր ինքնագնահատականը,
նոր և հետաքրքիր փորձի ձեռքբերման ցանկությունը դեռահասների մոտ,
հավանության կարիքը․ հասակակիցներին նմանակումը, բոլորին նման լինելու ցանկությունը։
Մասնագետը թվարկեց այն իրավիճակները, որոնք կարող են վկայել դեռահասների մոտ թվային կախվածության առկայության մասին։
Նաիրա Ազատյանը նշեց որոշակի խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին՝ հնարավորինս նվազեցնելու թվային կախվածության հետևանքները․
բացահայտ հաղորդակցվել,
խրախուսել օֆլայն գործունեությունը,
առաջարկել այլընտրանքային հաղթահարման ռազմավարություն,
սահմանել ծնողական վերահսկողություն։
Բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Անահիտ Տեր-Ստեփանյանի զեկույցը վերաբերում էր թվային կախվածության հոգեբանական հետևանքներին։ Սահմանելով, թե ինչ է նոմոֆոբիան, դրա ախտանշանները և դրսևորումները՝ մասնագետը շեշտեց, որ այն համարվում է 21-րդ դարի հիվանդություն։ Անահիտ Տեր-Ստեփանյանը կոնկրետ դեպքերի ներկայացմամբ և վերլուծությամբ ընդգծեց խնդրի կարևորությունը։ Նա առանձնացրեց գաջեթներից կախվածության կանխարգելման և դրա հաղթահարման միջոցները․
գիտակցել գաջեթներից կախվածության խնդիրը,
վերլուծել և հասկանալ, թե որ պատճառներն են ընկած կախվածության հիմքում,
անհրաժեշտ հետաքրքրություն ցուցաբերել երեխայի հույզերի, կարիքների, հետաքրքրությունների հանդեպ,
դատարկությունը լրացնել ոգեշնչող և հետաքրքրիր զբաղվածությամբ,
աշխատել ինքնագնահատականի և ադապտացիայի ճգնաժամի հետ։
Համալսարանական մասնագետը մատնանշեց նաև ծնողի կողմից անցանկալի գործողությունների շարքը: Ի՞նչ չի կարելի անել․
որպես պատժամիջող զրկել երեխային գաջեթից,
որպես խրախուսանք լավ վարքի համար թույլատրել երեխային ավելի շատ ժամանակ անցկացնել գաջեթով,
անտարբերության մատնել երեխայի՝ գաջեթներից օգտվելու ժամաքանակը և օգտվող ռեսուրսների բովանդակությունը։
Հաջորդիվ, Հոգեբուժության ամբիոնի դոցենտ Մարգարիտ Թադևոսյանը ներկայացրեց «Գաջեթները և դեռահասների հոգեկան առողջությունը» վերտառությամբ զեկույցը։ Սեքսապաթոլոգիայի կուրսի վարիչի պաշտոնակատար Վրեժ Շահրամանյանն անդրադարձավ սեռական դաստիարակության դերին սեռական խանգարումների գենեզում։ Բժիշկ Շահրամանյանի ներկայացվող թեմաները մշտապես մեծ հետաքրքրություն են առաջացնում լսարանի շրջանում, դառնում հարցադրումների, քննարկումների նյութ:
«ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի»-ի որակի մենեջեր Ռուզաննա Հարությունյանը ներկայացրեց «Երևան քաղաքի 10-14 տարեկան երեխաների շրջանում համացանցային խաղերով պայմանավորված վարքային դրսևորումները»։ Նյարդաբանության ամբիոնի ավագ դասախոս Լիլիթ Գալստյանի զեկույցը վերաբերում էր գաջեթների կողմնակի ազդեցությանը երեխաների ճանաչողական հմտությունների վրա և երեխաների շրջանում տեխնոլոգիաներից կախվածության նյարդահոգեբանական ազդեցությանը»,- հայտնում են ԵՊԲՀ-ից։
Նշվում է նաև, որ Հոգեբուժության ամբիոնի ասիստենտ Անի Հովհաննիսյանը ներկայացրել է «Գաջեթների դերը տագնապային և դեպրեսիվ խանգարումների դեպքում» խորագրով զեկույցը։
Զեկուցողները կարևորել են հանրության, ծնողների իրազեկվածության բարձրացումը գաջեթների վնասների մասին, ինչին և ուղղված էր համաժողովը:

Նմանատիպ նյութեր
1397 դիտում
18:13 11-09-2015
Տեղի կունենա «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը
2167 դիտում
23:19 19-09-2015
«Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազքում հեծանվորդներն անցել են 450մ. Հաղթել են 3-ը (լուսանկարներ)
Այս բաժնից
622 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
484 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
829 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել