790 դիտում
12:34 21-03-2024
Գորիս համայնքը իր 9 հողամասերը նվիրեց պետությանը՝ Շուռնուխի նոր թաղամասի կառուցման համար
Գորիսի համայնքի ավագանին իրեն պատկանող 9 միավոր հողամասեր անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) նվիրել է Հակաստանի Հանրապետությանը, քանի որ այդ տարածքներում Շուռնուխ բնակավայրում նոր թաղամաս է կառուցվում:
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում ընդունեց նվիրատվությունը, որոնք կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։
ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրերում գտնվող, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի փոխարեն Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առանձնացնել նշված բնակելի տների սպասարկման հողամասերը:
Նոր թաղամասի կառուցապատման նպատակով առնձնացված հողամասերի մի մասը (9 միավոր) Գորիս համայնքի սեփականությունն է:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
379 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
715 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել