211652_close_icon
views-count796 դիտում article-date 17:08 21-03-2024

Բայդենը 78,000 ամերիկացու համար չեղարկել է մոտ 6 միլիարդ դոլար ուսանողական պարտքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է մոտ 6 միլիարդ դոլար ուսանողական պարտքը 78,000 հանրային ծառայողի համար, հայտնում է reuters.com-ը:

Խոսքն ուսուցիչների, բուժքույրերի և հրշեջների մասին է: Նրանց ուսանողական վարկերը ներվել են 2007 թվականին ստեղծված Հանրային ծառայության վարկերի ներման ծրագրի շրջանակում: Ծրագիրը ստեղծվել է ներելու պետական ծառայության անցած ամերիկացիների ուսանողական պարտքերը:

«Հանրային ծառայության ոլորտի այս աշխատողներն իրենց կարիերան նվիրել են իրենց համայնքներին ծառայելուն, բայց նախկինում վարչական ձախողումների պատճառով նրանք երբեք չեն ստացել այն օգնությունը, որին իրավունք ունեին օրենքով», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

2023 թվականի հունիսի դրությամբ մոտ 43,4 միլիոն ԱՄՆ ուսանողական վարկ ստացողներ ունեցել են 1,63 տրիլիոն դոլար չմարված վարկեր, ասվում է Ուսանողական օգնության դաշնային կայքում:

Երկրում բարձրագույն կրթության պարտքը եռապատկվել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո։

Նմանատիպ նյութեր