211652_close_icon
views-count622 դիտում article-date 19:29 21-03-2024

Ազատ է արձակվել բողոքի ցույցերի մասնակցության համար բանտարկված արցախցի երիտասարդը․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Քիչ առաջ 5 ամսյա կալանքից առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրից ազատ արձակվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակցության համար բանտարկված Արցախի Հադրութի Տումի գյուղի նախկին բնակիչ Մխիթար Օհանջանյանը:

Նրա պաշտպանությունը ստանձնել էր Հովհաննես Խուդոյանը, որին մեծ շնորհակալություն: 11 չնահանջողների դատը շարունակվում է»:

Նմանատիպ նյութեր