469 դիտում
15:18 19-11-2024
Սրբուհի Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Այս մասին հայտնել են արդարադատոթւյան նախարարությունից:
Մասնավորապես՝ կողմերը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Արդարադատության նախարարը շեշտել է հանրության լայն շրջանակներում դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծումը:
ԵՄ դեսպանը կարևորել է այս ուղղությամբ տարվող ԵՄ-Հայաստան երկխոսության հանձնառությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին: Կողմերն արձանագրել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի դերն ու փուլային շարունակականությունը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր
661 դիտում
20:22 21-03-2024
ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Կարեն Կարապետյանը քննարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը
1682 դիտում
17:28 18-02-2020
Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները
1695 դիտում
10:29 24-09-2022
Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ևս կհեռանա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
307 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
457 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
406 դիտում
18:04 19-11-2024
ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր