211652_close_icon
views-count793 դիտում article-date 22:38 21-03-2024

ՔՊ խմբակցության պատգամավորները փոխվարչապետի հետ քննարկել են են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրվող աջակցության ծրագրերը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարտի 21-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ: 

Այս մասին հայտնում են խորհրդարանից: 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ Աննա Ժամակոչյանը եւ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կառավարության կողմից տրվող սոցիալական աջակցության ծրագրերը:

Նմանատիպ նյութեր