211652_close_icon
views-count691 դիտում article-date 12:07 22-03-2024

Գևորգ Պապոյանը և Կարոլին Գեգինատը քննարկել են Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության հարցերը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 21-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել Բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման հետ կապված տեխնիկական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Պատվիրակության անդամները Գևորգ Պապոյանին ներկայացրել են Բաժնետիրական ընկերությունների մասին ներկայիս օրենսդրության և բիզնես ռեգիստրի կարգավիճակի գնահատումների շրջանակներում կատարված հիմնական բացահայտումները, համապատասխան օրենսդրության շրջանակի բարեփոխման և բիզնես ռեգիստրի արդիականացման և թվայնացման իմաստով մոտեցումներն ու հիմնական սկզբունքները։

Նմանատիպ նյութեր