211652_close_icon
views-count8246 դիտում article-date 15:34 22-03-2024

Բանկի քարտապանի հաշիվներից անհայտ հանգամանքներում անհետացել է 3. 908.000 դրամ. սկսվել է ներքին հետաքննություն

Aravot.am-ի տեղեկություններով՝ Մատենադարանի տնօրենի՝ նորագույն տեխնոլոգիաների գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանի (լուսանկարում)  բանկային քարտերից, դեռեւս չպարզված տեխնոլոգիաներով, մարտի 17-ին խոշոր գումար է հափշտակվել: Գուրգեն Գասպարյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ իրեն անհայտ հանգամանքներում «Հայէկոնոմբանկի» կողմից թողարկված ու իրեն պատկանող բանկային քարտերից հափշտակվել է ընդհանուր 3. 908.000 դրամ:

«Բանկի անվտանգային համակարգը շատ թերություններ ունի եւ դրա համար հնարավոր է դարձել գումարները հափշտակել: Ունենք բանկեր, որոնց համակարգը ավելի պաշտպանված է, մի քանի աստիճան ունի, իսկ «Հայէկոնոմբանկինն» այդպես չէ: Իմ քարտը ինձ մոտ է եղել, չի կորել, այդ քարտերով միայն իմ աշխատավարձն եմ կանխիկացրել, ոչ մի գործարք չեմ արել, ու մեկ էլ միանգամից մի անհայտ անձի փոխանցումներ են գնացել, որը ես չեմ արել, ոչ էլ ճանաչում եմ այդ անձին: Ես դա հայտնաբերել եմ հափշտակումից մեկ օր հետո: Գումարների փոխանցման վերաբերյալ sms չեմ ստացել, օնլայն-բանկինգով բացել, տեսել եմ, որ հաշվիս վրայից գումարները տարել են: Արդեն դիմել եմ բանկին, ներքին հետաքննություն պիտի անեն: Ոստիկանություն եմ դիմել՝ քրեական վարույթ կա նախաձեռնված, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիայով է եղել այս ամենը, չեմ կարող ասել: Բայց ով որ արել է դա, ով տվել է այդ բանկի անվտանգության թերությունների մասին: Եթե հիմա չբացահայտեն ՝ դա իրենց իմիջին շատ ուժեղ կխփի, որովհետեւ եթե հաճախորդներն իմանան, որ բանկը չունի նորմալ անվտանգային համակարգ, շատերը կհրաժարվեն նրա ծառայություններից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գասպարյանը:

Նա այս պահին չցանկացավ ասել անձի անունը, որի հաշվին փոխանցվել են իր գումարները՝ հաշվի առնելով թե անմեղության կանխավարկածը, թե այն հանգամանքը, որ սովորաբար նման մեքենայությունները ֆեյք պրոֆիլներով են արվում, որ գործընթացը դժվար բացահայտվի:

Նմանատիպ նյութեր