211652_close_icon
views-count700 դիտում article-date 16:59 22-03-2024

Ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատներից. ՍԱՏՄ պարզաբանումը

Թունաքիմիկատը թունավոր նյութ է` նախատեսված վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար:

Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝
  • գլխացավ, ցրվածություն,
  • գիտակցության մթագնում,
  • սրտխառնոց, փսխում, փորլուծություն,
  • յուրահատուկ հոտով շնչառություն,
  • հաճախասրտություն,
  • շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն,
  • դյուրագրգռվածություն,
  • աչքերի գրգռվածություն,
  • մաշկի վնասվածք՝ խոցեր,
  • մեզում/կղանքում արյան հետքեր:
Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիներով՝

1) Շնչառական ուղիներով`
  • վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում),
  • առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:
2) Մաշկի միջոցով՝
  • թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում,
  • թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,
  • աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:
3) Մարսողական համակարգի միջոցով՝
  • թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ,
  • թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով,
  • օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում,
  • թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել,
  • այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:
Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:

Նմանատիպ նյութեր