790 դիտում
21:46 22-03-2024
Տաթևիկ Գասպարյանը «Եվրանեսթ»-ում ներկայացրել է ՀՀ-ում թվայնացման հետ կապված մի շարք նորարար զարգացումներ
Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը՝ որպես քաղաքացիների՝ հիմնարար ծառայություններից օգտվելու, իրավունքները պաշտպանելու եւ համահավասար հնարավորություններ ապահովելու մեխանիզմ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում («Եվրանեսթ») այս մասին ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը, որտեղ քննարկվում էր թվայնացման, ինչպես նաեւ հանրային ծառայությունների եւ իրավունքների հասանելիության թեման:
Այս համատեքստում պատգամավորը ուրախությամբ ներկայացրել է թվայնացման եւ սոցիալական ծառայությունների հասանելիության հետ կապված մի շարք նորարար զարգացումներ Հայաստանի Հանրապետությունում:
«Ուզում եմ նաեւ ձեզ հետ կիսել իմ մտքերը Եվրամիության (ԵՄ) եւ այս ոլորտում այլ երկրների հետ մեր համագործակցության ամրապնդման մասին: 2021 թվականին Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի թվայնացման ռազմավարությունը»՝ նախանշելով առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթությունները՝ որպես երկրի ներսում թվային փոխակերպման նախաձեռնությունների համապարփակ ճանապարհային քարտեզ: Այս ռազմավարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում թվայնացման հետ կապված համապարփակ գործողությունների ծրագիր:
Հայաստանի թվայնացման ռազմավարության նպատակն է բարձրացնել հանրային ծառայությունների որակը, կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը, խթանել հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը, դյուրացնել տվյալների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացը, որոնք կարեւոր են տնտեսական աճի համար, եւ զարգացնել թվային հմտություններին տիրապետող աշխատուժ: Հայաստանը կարեւորում է քաղաքացիների վրա հիմնված, համընդհանուր հասանելի եւ տեխնոլոգիաների վրա հիմնված հանրային ծառայությունների մատուցումը մեկ առցանց հարթակի միջոցով:
Եվրամիությունն աջակցում է միգրացիայի ոլորտում Հայաստանի թվայնացման օրակարգին ,Եվրամիության ազդեցությունը Հայաստանի համար. Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն CEPA-ին համահունչ կառավարության բարեփոխումների օրակարգիե ծրագրի միջոցով:
2023 թվականի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղի հայերը բռնի տեղահանվեցին, Հայաստանը կանգնած էր ավելի քան 100 հազար մարդ դիմավորելու մարտահրավերի առաջ: Մինչ բռնի տեղահանվածները դեռ Լաչինի միջանցքում սպասում էին Հայաստան հասնելու կիլոմետրանոց հերթերում, Կառավարությունն արդեն ստեղծել էր առցանց հարթակ, որտեղ մարդիկ կարող էին գրանցվել եւ հայտնել իրենց առաջնահերթ կարիքները, ինչպիսիք են կացարանը, հագուստը, սնունդը եւ դեղորայքը: Ստեղծվել են ընդունելության կետեր՝ սոցիալական ծառայության աշխատողների եւ կամավորների հետ օգնելու բռնի տեղահանվածներին, որոնք չեն կարողացել օգտվել առցանց հարթակից: Հաջորդ ամիսներին Կառավարությունը բռնի տեղահանվածների համար ստեղծել էլ րացուցիչ թվային գործիքներ, որպեսզի օգտվեն ինտեգրման բոլոր ծառայություններից առցանց: Այս ժամանակահատվածում, թերեւս, պետական ինստիտուցիոնալ կարողությունները, այդ թվում՝ արագ թվայնացված ծառայությունների մատուցման կարողությունները, բավականին ծանր ընթացք ունեցան:
Անշուշտ, միջսահմանային համագործակցության հարթակների ստեղծումը չափազանց կարեւոր կլինի Հայաստանում, Արեւելյան գործընկերության երկրներում եւ Եվրոպական միության հետ սոցիալական ծառայություններ մատուցողների միջեւ գիտելիքների փոխանակումը, ռեսուրսների համախմբումը և համատեղ նախագծերի իրականացումը հեշտացնելու համար: Սա մեզ հնարավորություն կտա հավաքականորեն լուծել ընդհանուր մարտահրավերները եւ օգտագործել լծակներ՝ ավելի մեծ ազդեցության համար:
Համատեղ ուժերով մենք կարող ենք ստեղծել ավելի ներառական, արդյունավետ եւ հասանելի հանրային ծառայությունների մատուցման համակարգ մեր աշխարհագրությամբ, որը կօգտագործի թվայնացման ուժը՝ ի շահ բոլոր քաղաքացիների»,- ասել է պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
3648 դիտում
20:03 19-05-2017
Տեղի կունենա «Առաջին Տաթևիկ» համերգ-ներկայացումը՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին
1183 դիտում
11:21 20-10-2024
Անահիտ Ավանեսյանը և Տաթևիկ Գասպարյանը Լոռիում կանանց հետ քաղաքական հարցեր են քննարկել
Այս բաժնից
382 դիտում
15:23 07-11-2024
«Եվրաքվե»-ի 60,000 ստորագրությունը փոխանցվեց ԿԸՀ-ին
361 դիտում
15:05 07-11-2024
Իրանի դեսպանը հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթների հնարավորություն կլինի