778 դիտում
14:15 07-11-2024
Այսօր լրանում է 30 տարին այն օրվանից, երբ հիմնադրվեց Ապարանի գունդը՝ զարդարելով հայկական բանակի փառահեղ շարքերը. Ռազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր լրանում է 30 տարին այն օրվանից, երբ հիմնադրվեց Ապարանի գունդը՝ զարդարելով հայկական բանակի փառահեղ շարքերը։
Գունդը կազմավորվեց 1994 թվականի նոյեմբերի 7-ին՝ միավորելով Ապարանի, Մանթաշի, Աշտարակի և Թալինի հերոսական ջոկատներով, ովքեր անցել էին մարտական ուղի։ Նրանք յուրաքանչյուրը պատերազմի դաշտում արդեն ունեին մարտական մեծ փորձ։
Նոր ձևավորված Ապարանի գնդին վստահվեց հյուսիս-արևելյան ճակատի ամենաբարդ ու կարևոր ուղղության պաշտպանությունը, որը նրանց հերոսական ծառյության շնորհիվ տարիներ շարունակ մնաց անառիկ՝ չնայած բազում փորձությունների։
Մարտական և հայրենասիրական ոգին անխախտ մնաց, և նույն հաղթանակած զորակազմով ընդգրկվեց 44-օրյա պատերազմում՝ մինչև վերջին օրը հերոսաբար պաշտպանելով մեր հայրենիքը։ Այդ օրերին նրանք վերածվեցին իսկական առասպելի՝ ցույց տալով, թե ինչ է նշանակում լինել հայրենիքին նվիրված զինվոր։
Այսօր էլ Ապարանի գունդը կանգնած է դիրքերում՝ շարունակելով հայրենիքին ծառայելու ավանդույթները, որոնք սկիզբ են առել տասնամյակներ առաջ, հիշեցնելով բոլորիս իրենց անմահ հոգևոր հայրենիքի գաղափարները։
Ապարանի գունդը խորհրդանշում է հայրենասիրության, նվիրումի և հավատարմության օրինակ՝ անցյալին և ներկային նվիրված զենքի ուժով պաշտպանելով մեր հայրենիքը։
Հիշողությունը նրանց հերոսական սխրանքների մասին միշտ կմնա մեր սրտերում՝ ոգեշնչելով գալիք սերունդներին։
Հպարտ ենք մեր մեր անցյալով, ուժեղ՝ նարկայով ու վստահ՝ ապագոյով»։

Նմանատիպ նյութեր
1305 դիտում
11:19 13-07-2022
Բանակի «ռեֆորմները» սկսեցին, երբ հրամանատարները ստիպված լքեցին բանակի շարքերը. Տիգրան Աբրահամյան
2624 դիտում
12:07 01-09-2024
Թող այս ուսումնական տարին լինի հաջողակ, հարուստ նորանոր գիտելիքներով և հպարտությամբ լի պահերով․ Ռազմիկ Պետրոսյան
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր