31663 դիտում
11:13 24-03-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. 21-ամյա վարորդը «Hyundai»-ով Մաշտոցի պողոտայում բախվել է բանկի մուտքի դռանը և կոտրել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16-50–ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Ասրյանը իր վարած «Hyundai Creta» մակնիշի ավտոմեքենայով Մոսկովայն փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և բախվել Մաշտոցի պողոտայի 48 հասցեում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղի մուտքի դռանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Գալստյանն ու Նաիրի Ստեփանյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննչական բաժինը պարզում է վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+