211652_close_icon
views-count901 դիտում article-date 18:59 24-03-2024

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդես կգա ելույթով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը:

Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը:

Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում հանդես կգա ելույթով: Խորհրդարանի ղեկավարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ:

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ` ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Արսեն Թորոսյանը, Լևոն Քոչարյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը կմասնակցեն վեհաժողովի շրջանակում անցկացվող նիստերին, քննարկումներին և աշխատաժողովներին:

Նմանատիպ նյութեր