211652_close_icon
views-count1289 դիտում article-date 12:43 17-03-2016

Օբաման Կուբայի ժողովրդին ուղղված ելույթով հանդես կգա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կուբայի ժողովրդին հղված պատմական ուղերձով է հանդես գալու հաջորդ շաբաթ Կուբա կատարելիք իր այցի շրջանակներում, տեղեկացնում է BBC-ն: ԱՄՆ-ի նախագահը ելույթ է ունենալու Հավանայում՝ Կուբայի ազգային թատրոնում, որտեղ հավաքված կլինի մի քանի հարյուր կուբացի: Ծրագրված այցի վերջին օրը իսկ նա և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան լրագրողների առաջ, չնայած ասուլիսի ձևաչափը դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ սա լինելու է ամերիկյան նախագահի առաջին պաշտոնական այցը վերջին 88 տարիների ընթացքում:

Նմանատիպ նյութեր