211652_close_icon
views-count1045 դիտում article-date 19:17 24-03-2024

Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործած տղամարդը միաբանության անդամ է

Մարտական եղբայրությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նռնակ գործած տղամարդը միաբանության անդամ է:

«Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ,մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն,գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում Մարտական եղբայրության անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, իսկ ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։

 

Նմանատիպ նյութեր