211652_close_icon
views-count2577 դիտում article-date 17:40 19-06-2021

ԴԱՀԿ-ն հերքել է մամուլում տարածված տեղեկությունը

«Այսօր մամուլում տարածված այն տեղեկությունը, թե «Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս.-ն և 42-ամյա Քրիստինե Գ.-ն, մարմնական վնասվածքներ են ստացել` իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից» իրականությանը չի համապատասխանում», հայտնում է ԴԱՀԿ ծառայությունը:

«15.06.2021 թ.-ին վտարման կատարողական գործողություններն իրականացվել են պարտապանների հետ միմիայն բացատրական աշխատանք կատարելու միջոցով և հարկադիր կատարողների կողմից որևէ տեսակի ֆիզիկական հարկադրանք չի կիրառվել։

Տեղեկացնենք նաև, որ կատարողական այդ գործողությունների իրականացման ժամանակ տեղում են եղել ոստիկանության աշխատակիցներ, պարտապան կողմի փաստաբանը և լրատվամիջոց։

Հարկադիր կատարողներն ամեն կերպ օժանդակել են պարտապաններին, այդ թվում՝ Լաուրա Ս.-ին և Քրիստինե Գ.-ին օգնել խնամքով հավաքել և անվնաս տեղափոխել իրենց գույքն ու անձնական իրերը։ Այդ ամենին ականատես են եղել ինչպես վերը նշված անձինք, այնպես էլ բազմաբնակարան շենքի մյուս բնակիչները՝ հարևանները։

Ավելին այդ օրը նշված կատարողական գործողությունների ընթացքում տվյալ բնակարան տանող միջանցքում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն օգնություն ցույց տալու ժամանակ տուժել են նաև Ծառայության ավագ հարկադիր կատարողն ու Ոստիկանության ծառայողը, որոնք ստացած այրվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, և այդ միջադեպից անմիջապես հետո տարածքում աշխատել են իրավապահ մարմիններ», նշված է ԴԱՀԿ հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր