211652_close_icon
views-count1141 դիտում article-date 17:52 25-03-2024

ՌԴ ԿԲ-ն բանկերին առաջարկել է ներել Crocus City Hall-ում զոհվածների պարտքերը

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը բանկերին, միկրոֆինանսական կազմակերպություններին, գրավատներին և այլ ֆինանսական կազմակերպություններին առաջարկել է ներել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների պարտքերը: Այս մասին հաղորդվում է կարգավորիչի կայքում։ 

«Կարգավորիչը համապատասխան նամակ է ուղարկել բանկերին, միկրոֆինանսական կազմակերպություններին, սպառողական վարկերի կոոպերատիվներին, գյուղատնտեսական սպառողական վարկավորման կոոպերատիվներին, գրավատներին։ Կազմակերպություններն իրավունք ունեն դա անել առանց ժառանգների դիմելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Կենտրոնական բանկը կոչ է արել վարկատուներին աջակցություն ցուցաբերել ահաբեկչությունից տուժածներին՝ «ընդհուպ մինչև վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից ամբողջությամբ ազատելը»։ Դրա համար տուժածները պետք է դիմում ներկայացնեն ֆինանսական հաստատություն, ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Մոսվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 137 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։

Նմանատիպ նյութեր