1642 դիտում
11:22 26-03-2024
Կալանավորվել է Մանվել Գրիգորյանի դստեր օգնականը
Կալանավորվել է գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Անձին ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը։ Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- նշեցին ՔԿ-ում։
ՔԿ-ից հավելեցին, որ այս պահին այլ տեղեկատվություն հաղորդել չեն կարող։
Նշենք, որ հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրավապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշեց բավարարել այն: Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել:

Նմանատիպ նյութեր
11586 դիտում
19:24 03-11-2014
Գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը բարկացել է գեներալի հասցեին հնչեցված որոշ գնահատականներից
Այս բաժնից
1015 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
979 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին
748 դիտում
09:59 01-02-2025
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»