211652_close_icon
views-count43021 դիտում article-date 11:40 26-03-2024

Ինչու՞ էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, տեղակալը, Պարեկային ծառայության պետը, Երևանի ոստիկանապետը և այլ բարձրաստիճան ոստիկաններ այցելել Էրեբունու ոստիկանություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի բակում տեղի է ունեցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողություն։ Այն նվիրված է հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ Մարտիկ Ավետիսյանին, Պարգև Կարապետյանին, Արթուր Մանուկյանին և Լևոն Բազինյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերոս ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը,  Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի ղեկավար կազմը, ծառայողներ, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր։

Հուշատախտակը բացեց Մարտիկ Ավետիսյանի թոռը։

Կատարվեց հոգեհանգստյան կարգ, ինչից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակին։

Հավե՛րժ փառք և խոնարհում սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 263+
263+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր