55258 դիտում
12:38 26-03-2024
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի մարզում «BMW»-ն ինչպես է մխրճվել CPS բենզալցակայանի տարածք
SHAMSHYAN.com-ը մարտի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել էին 2 «BMW» և «Mercedes» մամկնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով այնուհետև «BMW»-ներից մեկը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից մի քանիսին և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և բենզալցակայանի կետին:
Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդի կինն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի բախումը բենզալցակայանին:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչներ 32-ամյա Հակոբ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, 38-ամյա Լևոն Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 48-ամյա Տիգրան Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Հակոբ Մ․-ն կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս էր եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել երկաթբետոնե սյանը, ապա առաջ ընթացել կոտրել «CPS» բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և լցակայանի կետին։
Վթարի հետևանքով Հակոբ Մ․-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 32-ամյա Ս․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 12-ամյա Մ․ Մ․-ն, 7-ամյա Ա․ Մ․-ն և 9-ամյա Ա․ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել «CPS» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր մինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ժամանումը վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից և տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա հրշեջ փրկարարները հոսանքազրկել էին կողաշրջված «BMW»-ն, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Լևոն Ալավերդյանը, Սևադա Բաբայանը և Խորեն Գեղամյանը։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարից հետո մեծ թվով հետաքրքրասեր վարորդներ կայանել էին իրենց ավտոմեքենաները և տեղում ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվել էր։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում պարեկներն ու քննիչները տեղեկություններ էին ստացել, որ «BMW»-ի վարորդ Հակոբ Մ․-ի համար «Mercedes»-ը ստեղծել էր վթարային իրավիճակ ու Հակոբ Մ․-ն, փորձելով խույս տալ «Mercedes»-ի հետ բախումից այնուամենայնիվ բախվել էր, ինչն էլ դարձել էր ավտոմեքենան կառավարել չկարողանալու պատճառ և տեղի էր ունեցել վթարը։ Այդ տեղեկությունը պարզվում է։
Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ, իսկ վիրավորները «BMW»-ի վարորդի կինն ու երեխաներն են։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։