211652_close_icon
views-count1126 դիտում article-date 17:40 26-03-2024

Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում ենք, որ դա այդպես է, ամեն դեպքում, մենք հիմա խոսում ենք այն ֆակտուրայի մասին, որն ունենք: Սա ընդհանուր տեղեկատվություն է»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ահաբեկչության հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։

Ըստ նրա՝ ԱԴԾ-ն գիտի, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների է պատրաստել:

«Մենք գիտենք, որ ուկրաինական կողմը Մերձավոր Արևելքում զինյալների ուսուցում և պատրաստում է իրականացրել»,- ասել է Բորտնիկովը։

Նմանատիպ նյութեր