946 դիտում
19:32 26-03-2024
Թաթուլ Պետրոսյան. «Իշխանությունը պետք է իմանա, որ եթե երկիրը հանել է աճուրդի, կգտնվեն մարդիկ, որոնք ամեն միջոց կկիրառեն, որպեսզի կանխեն դա»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը խոսելով Նոր Նորքի ոստիկանական բաժնի վրա երեք անձանց հարձակման մասին՝ ասաց.
«Տեղի է ունեցել աննախադեպ գործողություն երեք քաղաքացիների կողմից: Թե նրանք ինչ կազմակերպության, որ կուսակցության ներկայացուցիչ են եղել, էական չէ: Փաստն այն է, որ տեղի է ունեցել կոնկրետ գործողություն՝ զինված հարձակում Նոր Նորքի ոստիկանական բաժնի վրա: Բայց յուրաքանչյուր հանցագործություն բացահայտելու եւ հանցագործությունը ճիշտ որակելու համար անհրաժեշտ է նախ պարզել, թե ինչու տեղի ունեցավ դա, ինչն էր պատճառը: Արձանագրենք, որ մինչեւ այս պահը ոստիկանությունը կամ քննչական կոմիտեն որեւէ կոնկրետ տեղեկություն չեն հրապարակում, թե այս անձինք, որոնց արարքը որակել են քրեական օրենսգրքի հենց ահաբեկչության հոդվածով, ի՞նչ պահանջ էին դրել: Եթե հանցագործությունը կատարվում է կոնկրետ ահաբեկչական գործողությունով, բնականաբար, կոնկրետ պահանջ պետք է ներկայացվի ինչ-որ խմբի, ինչ-որ անձանց:
Ահաբեկչությունը որպես այդպիսին, պայթյուն լինի, հրկիզում կամ հանրային վտանգ ներկայացնող եղանակով առանձին շենք-շինություն զավթելն է: Հետեւաբար, այս անձինք, որ նման գործողություն են կատարել, կոնկրետ պահանջ պետք է հղեին: Բաց հարթակներում այդ պահանջի բովանդակությունն արդեն տրվում է եւ շատերն արդեն ընթերցել են կամ տեսել, որ այս անձանց կողմից կատարված նման գործողությունը ուղղված է եղել կոնկրետ իշխանությանը՝ պահանջելով, որպեսզի Հայաստանը մինչեւ վերջ չկործանի, որ Տավուշի հողերը չհանձնի թշնամուն եւ վերջին հաշվով հայանպաստ որեւէ գործողություն անի:
Իրավիճակն այնպիսին է, որ եթե փորձենք զուտ մասնագիտական աչքով նայել, ապա կտեսնենք, որ այս անձինք գործնականում գնացել էին ինքնասպանության: Մենք այդպիսի գործողությունները չենք ողջունում:
Նրանք ավելի շատ սիրողական մակարդակի մարդիկ էին, որովհետեւ իրենց կատարած գործողությունների արդյունքում հենց իրենք տուժեցին: Նռնակներից մեկը պայթեց հերթապահ մասի դռան առջեւ, որից հետո երկու հոգի ոտքերի շրջանում բեկորային վնասվածքներ ստացան եւ տեղափոխվեցին հիվանդանոց:
Հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը, արձանագրենք եւ նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր է: Այս իշխանությունները պետք է պատկերացնեին, որ իրենց վարած ազգադավ քաղաքականության համար այս դեպքերը անխուսափելի են դառնում: Կրկնում եմ, չեմ ողջունում նման գործողությունները, բայց սրանք պետք է հասկանան, որ եթե իրենք երկիրը հանել են աճուրդի, ծախում են, կգտնվեն մարդիկ, որոնք ամեն միջոց կկիրառեն, որպեսզի կանխեն դա»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»