211652_close_icon
views-count958 դիտում article-date 22:45 26-03-2024

«Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք»… Պետք է գնալ համազգային լայն համախմբման` հանուն պետականության պահպանման». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլիզմի հեռացումը մեկ մարդու կամ մեկ ուժի բան չէ ,համազգային համախմբում է պետք։

Հաճախ եմ լսում՝ ինչու՞ ՀՀԿ-ն Նիկոլին չի հեռացնում միտքը։

Ու շատ հաճախ դա ասում են նաեւ մարդիկ, ովքեր 2018-ին ՀՀԿ-են «մերժել»։

Հարցնում եմ՝ եղբայր, 2018-ին հրապարակում եղե՞լ ես ,չէ՞։

Ասում են ՝այո,բայց էս թերության,էն սխալի դեմ լինելով։

Ասում եմ՝ հասկացա,ավելի լավ պետություն ունենալու համար ես մեզ «մերժել»,հավատացել ես Նիկոլին,բայց խաբվել ես։

ՀՀԿ-ն իր վրայից սխալներն ու մեղքերն ուրիշի վրա չի բարդում։

Այո,եղել են կոպիտ սխալներ եւս։

Բայց հերիք չէ՞ դրանց մասին խոսել միայն։

ՀՀԿ-ի օրոք՝2016-ի Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը ձախողվել է։

ՀՀԿ-ի օրոք 2015-ի ապրիլին ամբողջ աշխարհը խոսում էր Հայոց ցեղասպանության դատապարտումից։

Ձեռքբերումները քիչ չեն…

Հիշենք,որ ՀՀԿ-ն 2018-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Եթե մտահոգ ես» կարգախոսով՝զգուշացնելով մոտեցող արհավիրհքի մասին…

Ավաղ ,դա նման էր «ձայն բարբառոյ անապատի »…

2020-ի կապիտուլյացիայից հետո ՀՀԿ-ն ազգային այլ ուժերի հետ ամիսներով դրսում միտինգ է արել,ճամփա է փակել,բռնվել է։

2021-ին պարտադրված ընտրությանն ամենավերջինն է հայտարարել մասնակցության մասին՝պայքարելով Նիկոլի ռեժիմի դեմ։

Նույնը ՝2022-ի Դիմադրության շարժման ժամանակ։

Չի ստացվել,դրական արդյունքի չենք հասել։

Չի ստացվել,քանի որ նաեւ ռեսուրսները չեն բավարարել։

Հանրային աջակցությունը նաեւ բավարար չի եղել։

Իհարկե,առկա է եղել նաեւ մեր՝ընդդիմադիրներիս սխալը։

Ակնհայտ է ,որ այսօր կա հանրային կոնսենսուս Փաշինյանին հեռացնելու համար։

Անհրաժեշտ է դուրս գալ «նախկին-ներկա» արհեստական բաժանումից ու բանավեճից։

Պետք է ազգային-պետական ուժերով ու գործիչներով գիտակցել ոչ թե իշխանության գալու,այլ՝ իշխանափոխության հասնելու կարեւորությունը։

Հերիք է իրար վրա քողարկված «քարեր նետենք» ու աննպատակ մեղավորներ փնտրենք։

Քաղաքականության մեջ հրեշտակներ չկան,սրբեր ՝առավել եւս։

Պետք է գնալ համազգային լայն համախմբման հանուն պետականության պահպանման ՝ մի կողմ դնելով կուսակցական ու խմբային շահերը»։

Նմանատիպ նյութեր