805 դիտում
13:19 27-03-2024
Մեր քաղաքում մշակութային կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով․ Ավինյանի ուղերձը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․
«Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:
Երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերը, նշանավոր դերասաններն ու բեմադրիչները, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք-շինություններն են ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:
Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին աշխարհը տոնում է Թատրոնի միջազգային օրը։ Այս տոնն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, ինչից հետո այն նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ:

Նմանատիպ նյութեր
9875 դիտում
12:55 31-10-2020
Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում. Արծրուն Հովհաննիսյան
1954 դիտում
14:49 02-04-2019
Մարտական պատրաստության ու սպառազինության առումով որակական փոփոխություններ ունենք. Գաբրիել Բալայան
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում