211652_close_icon
views-count931 դիտում article-date 21:58 27-03-2024

Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Բացի այդ, դիվանագետը նախատեսում է հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումը Բլինկենի շրջագայության մի մասն է։ Նա ապրիլի 1-ից 5-ը կայցելի Ֆրանսիա և Բելգիա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ըստ Վաշինգտոնի՝ հոլանդացի քաղաքական գործիչը ռազմական բլոկի հիանալի գլխավոր քարտուղար կլինի՝ հանդիսանալով Միացյալ Նահանագների նախընտրելի թեկնածուն այդ պաշտոնում։

Նմանատիպ նյութեր