211652_close_icon
views-count796 դիտում article-date 18:26 28-03-2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Թուրքիա։ Փոխանցում է Ermenihaber-ը։
 
Նշվել է, որ պատվիրակությանը կընդունի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, իսկ հանդիպման ընթացքում կքննարկվեն քրդական ուժերի դեմ պայքարը, F-16 կործանիչների  մատակարարումը և դրանց արդիականացման գործընթացը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրեր, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։

Նմանատիպ նյութեր