3919 դիտում
16:27 29-03-2024
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Մարտի 28-ին ադրբեջանական հեռուստատեսությամբ պետք է եթեր հեռարձակվեր հարցազրույցն օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որն անցած տարվա սեպտեմբերին ապօրինաբար կալանավորվել է և ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։
Սակայն հայտարարված հարցազրույցը երեկ երեկոյան եթեր չի հեռարձակվել։ Հեռուստաալիքի մամուլի քարտուղար Ռուֆաթ Սեիդովը նշել է, որ թեև նախապես հայտարարվել էր, որ հարցազրույցը կհեռարձակվի մարտի 28-ին, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը ջնջվել է AzTV-ի սոցցանցերի էջերից։
«Հարցազրույցի հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանո՞վ է նպատակահարմար այն հրապարակել հիմա։ Երեկ չէինք էլ հայտարարել, որ հարցազրույցը կցուցադրվի երեկոյան եթերում։ Ճիշտ է, մարտի սկզբին հայտարարություն ենք արել, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ հարցազրույցի հրապարակման հետ կապված որոշ հստակեցումներ են անհրաժեշտ»,- ասել է նա։
Միաժամանակ Սեյդովը նշել է, որ հարցազրույցը կհրապարակվի, սակայն հայտնի չէ՝ երբ:

Նմանատիպ նյութեր
1330 դիտում
21:52 05-02-2024
Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նվիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին․ Արման Թաթոյան
23875 դիտում
23:41 25-09-2016
Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու Մխիթարյանը չի մասնակցել «Լեսթերի» հետ հանդիպմանը
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»