2695 դիտում
18:20 29-03-2024
Պետական գաղտնի տեղեկություններ ստանալու թույլտվության համար դիմած պաշտոնյայի դիպլոմը կեղծ է եղել. քրեական վարույթ է նախաձեռնվել. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքապետարանի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության վարչության պետ Կարեն Մխիթարյանի դիպլոմը ճանաչվել է կեղծ ու քրեական վարույթ է նախաձեռնվել: Դիպլոմի կեղծ լինելու հանգամանքը ի հայտ է եկել, երբ վերջինս պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու 2-րդ ձևի թույլտվություն ստանալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից ուղարկվել է ՀՀ ԱԱԾ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրումը համաձայնեցնելու համար:
Մխիթարյանը իր կողմից ներկայացված հարցաթերթում նշել է, որ 2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը, տնտեսագիտություն մասնագիտությամբ և ներկայացրել հիշյալ համալսարանի համապատասխան գրանցահամարով դիպլոմի պատճեն: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ներկայացված գրանցահամարով դիպլոմը կեղծ է: Համայնքի ղեկավար կազմից մեր զրուցակիցը, որը չցանկացավ, որ անունը նշենք, մեզ փոխանցեց, որ Մխիթարյանը ի պաշտոնե պետական գաղտնիքի տիրապետող անձ է, պետական գաղտնիքին տիրապետելու համար հատուկ մուտք ուներ:
Զրուցակցի խոսքով՝ Մխիթարյանն իրոք սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, իսկ թե ինչու է դիպլոմը կեղծ համարվել, հուսով է՝ վարույթ իրականացնող մարմինը քննություն կիրականացնի ու թյուրիմացությունը կպարզաբանվի:
«Վստահ եմ, որ թյուրիմացություն է: Փաստաթղթաշրջանառությունների մասին է խոսքը, ինքը պետական լուրջ գաղտնիքների չի տիրապետում, իրեն կարող են փաստաթուղթ ուղարկեն, համապատասխան գործողություններ անի, հետ ուղարկի այդ համակարգով» ,- ասաց մեր զրուցակիցը:

Նմանատիպ նյութեր
1130 դիտում
16:30 15-08-2022
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Դատախազություն
1188 դիտում
15:52 04-12-2022
Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
853 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան