820 դիտում
18:00 01-04-2024
Հայաստանի և Սլովենիայի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Մարտի 29-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը աշխատանքային այցով գտնվել է Սլովենիայի Հանրապետությունում, որտեղ երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Սլովենիայի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր)։ Հանդիպման ընթացքում նախարարները ընդգծել են երկու երկրների միջև կանոնավոր երկկողմ (միջգերատեսչական) համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ բյուջետային, հարկային, պետական ֆինանսների կառավարման ոլորտներում։
Հուշագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տեխնիկական և մասնագիտական գիտելիքների մասով փորձի փոխանակումը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը կարողությունների զարգացման այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ քաղաքականությունների մշակում, որոշումների կայացման գործընթացների արդյունավետություն, ոլորտի օրենսդրության կատարելագործում և այլն:
Նշյալ ուղղություններով համագործակցությունը նախատեսվում է իրականացնել նախարարությունների աշխատակիցների ճանաչողական այցերի, վերապատրաստման ծրագրերին և սեմինարներին, աշխատաժողովներին և ֆորումներին մասնակցության տեսքով:
Այցի շրջանակում նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Լյուբլյանայի Ֆինանսական զարգացման կենտրոն (CEF), որտեղ կազմակերպության ղեկավարության հետ քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության՝ որպես տվյալ ոլորտի գիտելիքների ու փորձառության լավագույն ինստիտուտի համագործակցության հնարավորությունները կարողությունների խթանման համատեքստում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջինիս զարգացման ու արդիականացման ճանապարհային քարտեզի մշակման նպատակով խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր
1318 դիտում
10:26 10-03-2015
Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
1096 դիտում
11:20 05-05-2015
Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
1149 դիտում
21:30 22-10-2015
Հայաստանի և Վիետնամի արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Այս բաժնից
673 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին