676 դիտում
18:24 01-04-2024
Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն․ Էդուարդ Շարմազանով
Պետք է վախենալ ոչ թե պատերազմից, այլ «խաղաղ» ադրբեջանացումից, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․
«Պատերազմներն աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
Ավելին, առանց պատերազմների պատրաստ լինելու՝ ազգերը լճանում են ու դառնում անմարտունակ։
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետևաբար, պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ պետության պաշտպանունակությամբ զբաղվել՝ ոտքի տակ չընկնելու համար։
Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում, իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն։
Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաև պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Բրիտանիան, եթե մնար Չեմբեռլենի հույսին, կկործանվեր։
Նրան հանեցին և վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։
Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անվերջ զիջելու է ՝ բերելով նոր աղետներ ու պարտություններ։
Հ.Գ. - Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները․ Գարեգին Նժդեհ»։

Նմանատիպ նյութեր
868 դիտում
20:14 15-02-2024
Նիկոլը մեր գլխին բերել է պատերազմի վտանգ և արժանապատվության խայտառակ կորուստ․ Էդուարդ Շարմազանով
814 դիտում
11:05 17-03-2024
Մինչև Նիկոլը՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը հաղթած էին, իսկ Ադրբեջանը՝ պարտված․ Էդուարդ Շարմազանով
1078 դիտում
22:40 24-10-2023
Նիկոլը ոչ թե միջանցք է տալիս, այլ Հայաստանն է վերածում թուրք-ադրբեջանական միջանցքի․ Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին