211652_close_icon
views-count1162 դիտում article-date 19:37 01-04-2024

Թուրքիայի ամենաերիտասարդ կին քաղաքապետը 22 տարեկան է

Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Չանաքքալե նահանգի Ենիջե շրջանի Քալքըմ քաղաքի քաղաքապետ է ընտրվել 22-ամյա Զեյնեփ Չելիքը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Չելիքը ընտրությանը մասնակցել է որպես անկախ թեկանծու։ Հաղթելով քաղաքապետի ընտրություններում՝ Չելիքը դարձել է Թուրքիայի ամենաերիտասարդ կին քաղաքապետը։

Նա շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու հաար և նշել․ «Ես ձեզ արժանի կլինեմ՝ իմանալով, որ իմ պարտքն է արժանի ծառայություն մատուցել Քալքըմին և գնահատել մեր ժողովրդին հաջորդ 5 տարվա ամեն օրը»։

Նմանատիպ նյութեր