961 դիտում
22:21 01-04-2024
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչ է զոհվել պատշգամբի փլուզման հետևանքով
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեդ Պալազի մահվան մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա զոհվել է Դենիզլի նահանգի շրջաններից մեկում կուսակցության հաղթանակի առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ պատշգամբի փլուզման հետևանքով։
Կուսակցությունը հայտնել է, որ Պալազը հոսպիտալացվել է ևս ութ հոգու հետ այն բանից հետո, երբ պատշգամբը, որտեղ նրանք նշում էին ընտրություններում կուսակցության հաջողությունը, փլուզվել է: Բժիշկներին չի հաջողվել փրկել Պալազին։
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ձայների գրեթե 99 տոկոսի նախնական հաշվարկը հաստատել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ հաղթել է իշխող կուսակցությանը՝ գրանցելով պատմական արդյունք: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը հաղթանակներ է գրանցել Ստամբուլում և Անկարայում՝ Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներում։ Ելույթ ունենալով Անկարայում իր աջակիցների առջև՝ Թուրքիայի նախագահը խոստացել է հարգել ազգի որոշումը:

Նմանատիպ նյութեր
4774 դիտում
22:29 24-07-2017
Ռուսաստանում պատշգամբի փլուզման հետևանքով թոշակառուն հոսպիտալացվել է
2339 դիտում
20:55 19-09-2014
Թուրքիայում հանքահորի փլուզման հետևանքով զոհվել է 1 մարդ
Այս բաժնից
1057 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1015 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1042 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն