211652_close_icon
views-count607 դիտում article-date 12:19 03-04-2024

Արևմտյան համակարգողները ցանկանում են, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը. Զախարովա

Ամբողջ աշխարհը «Եվրամիությանը նայում է որպես իրեն չարդարացրած փլուզվող կառույցի, քանի որ այն կորցրել է իր ինքնիշխանությունը», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

«Սա հենց այն է, ինչ արևմտյան համակարգողներն են ուզում Հայաստանից՝ ոչ պակաս, քան սեփական ինքնիշխանության կորուստը»,- ասել նա։

Ըստ նրա՝ արևմտյան երկրները նման փորձեր են անցկացրել բազմաթիվ պետությունների հետ։

«Օրինակ՝ Սերբիային շատ բան են խոստացել՝ ներդրումներ, տնտեսական աջակցություն, բայց խոստացվածից ոչինչ չի արվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշեն ու իմանան, թե ԱՄՆ-ն ինչի է հասցրել իր ամենամոտ դաշնակիցներին։ Սա է հարցը»,- հավելել է նա:

 

Նմանատիպ նյութեր