211652_close_icon
views-count685 դիտում article-date 14:20 06-04-2024

Գիշերային հարձակման հետևանքով Բելգորոդում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Բելգորոդի մարզում խոցվել է RM-70 «Վամպիր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տասը արկ:

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է, որ Բելգորոդում հարձակման պատճառով վնասվել են 12 բարձրահարկ շենք, մանկական պոլիկլինիկա, սպորտային համալիր և առևտրային ձեռնարկություն:

Բելգորոդի շրջանում այրվել է մեկ առանձնատուն, վնասվել է չորս բարձրահարկ շենքեր և հինգ առանձնատուն: Նրա խոսքով՝ տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր