211652_close_icon
views-count123587 դիտում article-date 14:40 08-04-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Մետրոյի Դեպոյի հարևանությամբ հայտնաբերվել է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ. պարեկները սահմանազատել են տարածքը. ժամանել են ՓԾ սակրավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարեն Դեմիրճյանի անվան» մետրոպոլիտենում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Չարբախի մետրոպոլիտենի Դեպոյի հարևանությամբ քաղաքացին զենք-զինամթերք է թողել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի հերթապահ խումբը՝ դասակի հրամանատար՝ Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդանյանն ու կրտսեր պարեկ Վարուժան Ենգիբարյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սարգիս Մկրտչյանի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու պարեկները մի քանի հատված որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային տոպրակը, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորները, ջոկատի հրամանատար Կ. Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մարատ Շահբազյանի գլխավորությամբ:

Սակրավորները քննիչի ներկայությամբ բացել են պոլիէթիլենային տոպրակը, որտեղ հայտնաբերել են գնդացրի 7․62 տրամաչափի 20 հատ փամփուշտ, АКМ տիպի ինքնաձիգի 7․62 տրամաչափի 50 փամփուշտ, F1 տիպի նռնակ՝ պայթուցիչով և թմբուկավոր ատրճանակ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը հայտնաբերվել է Արտաշիսյան 87/1 հասցեի մոտ:

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր