211652_close_icon
views-count913 դիտում article-date 18:47 08-04-2024

Գնել Սանոսյանը հետևել է Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին

Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է նաև Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։

Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։

Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023թ-ին։

2024թ-ին նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են: Ներկայումս կատարվում են հենապատերի կառուցման և հողային պաստառի վերականգման աշխատանքներ։

Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա հուլիսի սկզբին: Նախարարը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել աշխատանքների ընթացքը։

Նմանատիպ նյութեր