35705 դիտում
20:05 08-04-2024
ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ պարեկները իրականացրել են «Ճվճվ Արոյի տղաների հետ դուք էլ եք անուղղելի, մենք ձեզ կուղղենք» օպերացիան․ կան բերման ենթարկվածներ․ ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը 2024-ը նույնպես հայտարարել են պայքար ապօրինի զենք, զինամթերքի դեմ ու դրա արդյունքում միայն այս տարի ոստիկանության ստորաբաժանումներն ու պարեկային ծառայությունը այնքան զենք, զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է մի քանի գունդ զինել։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն օր հսկողության տակ է վերցրել նման հանցատեսակի դեմ պայքարը, ինչը իր դրական արդյունքն է տալիս։
Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Տեղում ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ իրականացվում է «Ճվճվ Արոյի տղաների հետ դուք էլ եք անուղղելի, մենք ձեզ կուղղենք» օպերացիան։
Կարճ ժամանակում նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Նարեկ Հակոբյանը Ֆրանսիայի հրապարակում ժամը 02։30-ի սահմաններում ծառայություն կատարելիս նկատում են ենթադրյալ կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում այն։ Տեղում վարորդը սկսում է պարեկների մոտ «Գյուլնազ տատու հեքիաթները» պատմել, թե գիշերային աշխատանքից հոգնած ու բեզարած տուն է վերադառնում ու քանի որ պարեկները վստահ էին ստացված օպերատիվ տեղեկությանը, նրա ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղի կողքին հայտնաբերում են ատրճանակ։
Տեղում պարեկները վարորդին և ուղևորին զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում և այն փոխանցվում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 23-ամյա Ալեքսանդր Գաբրիելյանն է, իսկ ուղևորը Երևանի բնակիչ 28-ամյա Վոլոդյա Մուդիրյանն է։
Վերջինս ամիսներ առաջ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների կողմից տրանսպորտային միջոցի կեղծ կտրոն ունենալու համար տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժին։
Ոստիկանները ունեին նաև կասկածներ, որ նրա կողմից վարած «յաշիկը» 2 տարի առաջ առևանգել էին, իսկ Ա․ Գաբրիելյանը օրեր առաջ ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն։
Վերջիններս հայտնի են քրեական պատմություններով հայտնի «Ճվճվ Արոյի» տղայի ընկերներ ու քանի անգամ, երբ «Ճվճվ Արոյի» անուղղելիները բերման են ենթարկվել, նշված անձինք եղել են նրանց հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ Երևանում ստացված օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել էին Mercedes G մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված «յաշիկավար»-ը երթևեկում է և իր մոտ պահում է տրանսպորտային միջոցի հատուկ կտրոն։
Երբ պարեկային ծառայությունում արդեն վստահ էին իրենց ինֆորմացիայի աղբյուրին, ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևանի գնդի պարեկները իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրում է «Սպիտակ ասպետը կեղծ նարուշիրովկով» օպերացիան ու քանի որ պարեկները տեղեկություններ էին ստացել, որ նա հնարավոր է լիներ մի քանի փողոցներում, այդ հատվածները վերցվել են հսկողության տակ։
Կարճ ժամանակում ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Էրեբունի փողոցում նկատել էին նշված ավտոմեքենան և վարորդին կեղծ փաստաթուղթ պահելու և ներկայացնելու համար ձերբակալել էին և պարեկ Գևորգ Մնացականյանի ուղեկցությամբ տեղափոխել էին ոստիկանության Էրեբունու բաժին։
Ավտոմեքենան էլ տեղափոխվել էր նույն բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Արդեն տեղում անձնական խուզարկությամբ պարզվել էր, որ Պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ հայտնաբերվել էր հատուկ կտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Մ․-ն է։
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+