211652_close_icon
views-count754 դիտում article-date 21:30 08-04-2024

Կանադան բանակցություններ է վարում AUKUS դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ

Կանադան բանակցություններ է վարում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ AUKUS ռազմական դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է Կանդայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:

Նա նշել է, որ Կանադան արդեն դիտորդ է AUKUS-ի աշխատանքային խմբերում: «Մենք արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ, թե ինչպես կարող ենք ավելի սերտ աշխատել: Անկեղծ ասած, սա լավ նորություն է», - շեշտել է Տրյուդոն:

Վարչապետը հավելել է, որ դրական է գնահատում այն ​​փաստը, որ բացի Կանադայից, դաշինքին միանալու բանակցություններ են սկսել Նոր Զելանդիան, և Ճապոնիան նույնպես ակտիվ է:

Նմանատիպ նյութեր