211652_close_icon
views-count760 դիտում article-date 18:12 09-04-2024

Իռլանդիան նոր ղեկավար ունի՝ ամենաերիտասարդը երկրի պատմության ընթացքում

Իռլանդիայի խորհրդարանը Սայմոն Հարիսին նշանակել է երկրի հաջորդ վարչապետ։ 37 տարեկան Հարիսն Իռլանդիայի պատմության ընթացքում ամենաերիտասարդ ղեկավարն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Սայմոն Հարիսն Իռլանդիայի ղեկավարի պաշտոնում նշանակվել է վարչապետ Լեո Վարադկարի պաշտոնական հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։

Խորհրդարանում քվեարկությունից հետո նորընտիր վարչապետը մեկնել է երկրի նախագահ Մայքլ Դենիել Հիգինսի հետ հանդիպման՝ պաշտոնապես վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։

Սայմոն Հարիսի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ՝ 69։

Նախկին վարչապետ Լեո Վարադկարն իր պաշտոնաթողության մասին անակնկալ կերպով հայտարարել էր մարտին։

Նմանատիպ նյութեր