211652_close_icon
views-count841 դիտում article-date 19:00 09-04-2024

Թուրքական ASELSAN-ը մասնաճյուղ է բացել Չիլիում

Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը մասնաճյուղ է բացել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ այն բացվել է Լատինական Ամերիկայում երկարաժամկետ ընդլայնման ռազմավարության շրջանակներում ընկերության արտահանման կարողունակությանը նպաստելու նպատակով:

Բացման արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայը, Չիլիում Թուրքիայի դեսպան Գյուլջան Աքողուզը, «ASELSAN»-ի գործադիր տնօրեն Ահմեդ Աքյոլը և պաշտոնատար այլ անձինք:

Աքյոլը բացման արարողության ժամանակ նշել է, որ Չիլիում շատ կարևոր ծրագրեր են մեկնարկել:

«ASELSAN-ի Սանտյագոյում գտնվող մեր գրասենյակի շնորհիվ էլ ավելի մեծ մասնաբաժին կունենանք լատինամերիկյան երկրների ռազմական ներդրումներից»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր