934 դիտում
17:03 10-04-2024
Դիմում ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցներին
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների
խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: ԿԽՄԿ, ՄԱԿ,
ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, որ այդքան հաճախակի շրջանառում են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար
արժեքների առաջնահերթությունը, իրականում հերթական անգամ հրաժարվում են գետնի վրա պաշտպանել
արցախցիների իրավունքները:
«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ
հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների,եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների,
գույքի պաշտպանությունը: «Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ
վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի
ազգերի պատմությունը։
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի
վերադարձը Հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ
Հայրենիքից զրկելու այդ գործընթացին:
Մեր պահանջը ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ կողմից
հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկեք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսեք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»:
ԿԽՄԿ առաքելությունը հանդիսանում է ոչ միայն կյանքերի պաշտպանության երաշխավոր, այլ նաև՝
պատերազմներից տուժած մարդկային արժանապատվության պաշտպան: Մեր արժանապատվությունն այսօր անգամ հեռավար է ոտնահարվում Արցախում: Հանցագործությունների գործակից մի դարձեք, գործեք միջազգային
իրավունքի նորմերին համապատասխան։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
577 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին