211652_close_icon
views-count826 դիտում article-date 23:19 11-04-2024

Հայաստանի եվրոպական ու ամերիկյան գործընկերները Հայաստանը նետում են բռնապետության գիրկը․ Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատավարությանը․

«Քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացումն ուղիղ հետևանքն է ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ և ԵՄ բարձր ներկայացուցիչների կողմից Հայաստանում ժողովրդավարության, արդարադատության ու կոռուպցիայի վիճակի մասին կեղծ, կողմնակալ, կանխակալ, սխալ գնահատականների։

Նման գնահատականներով Հայաստանի եվրոպական ու ամերիկյան գործընկերները Հայաստանը նետում են բռնապետության գիրկը։

Նկարում դատավոր Վահե Դոլմազյանն է, ով մեկն է այն տխրահռչակ դատավորներից, որոնք հանձն են առել դատարանները ենթարկել քաղաքական իշխանությանը»,- գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր