211652_close_icon
views-count871 դիտում article-date 18:17 12-04-2024

Իրանի դեսպանը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը։

Պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրություն են ցուցաբերել նաև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու շուրջ։

Քննարկվել են չվերթերի հաճախականության ավելացման հարցերը, ինչպես նաև երկու երկրների տարբեր քաղաքների միջև հաղորդակցության հարցեր։

Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել երկուստեք հետաքրքրության հարցերը։

Նմանատիպ նյութեր