211652_close_icon
views-count1297 դիտում article-date 20:45 13-04-2024

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Տոկմակ քաղաքին. 10 մարդ մահացել է, նրանցից 3-ը երեխա է

Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի բնակելի հատվածի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, այդ թվում 3 երեխա կա։ Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզի ղեկավար Եվգենի Բալիցկին։

Նրա խոսքով՝ երկու մարդ անհետ կորած է համարվում։ Եվս 13 տուժած հոսպիտալացվել է։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարում է, որ ՌԴ ՔԿ քննիչները կպարզեն տեղի ունեցածի հանգամանքները, բոլոր ներգրավված անձանց գործողություններին կտրվի իրավական գնահատական:

Տոկմակը Զապորոժիեի մարզի ամենամեծ քաղաքներից է, այն գտնվում է Մելիտոպոլ քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Հարվածի հետևանքով առանց գազամատակարարման է մնացել մասնավոր հատվածի 25 և բազմահարկ հատվածի 9 տուն։

Նմանատիպ նյութեր