211652_close_icon
views-count30936 դիտում article-date 15:25 16-04-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 9-ամյա երեխան 2-րդ հարկում խաղալու ժամանակ քարեր նետելով վնասել է բակում կայանված 2 ավտոմեքենա` սեփականատերերին պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմանենրում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ վնասել են իրենց շենքի բակում կայանված, կնոջը՝ Լուսինե Ս․-ի պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և հորը՝ Վլադիմիր Ս․-ին պատկանող  «Nissan» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, կողային թափքը և շարժիչի ծածկոցը՝ պատճառվելով 1 մլն դրամի վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնաքային ոստիկանության տեսուչ Լալազարյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենաները վնասել է նույն շենքի բնակիչ Արամ Հ․-ի 9-ամյա երեխան՝ նշված շենքի 2-րդ հարկում խաղալու ժամանակ քարեր նետելով:

 Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր