859 դիտում
11:24 18-04-2024
Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան
Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․
«Որքան էլ դրա հիմքում առաջին հերթին դիտարկում եմ ՀՀ իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի հարցը օրակարգից հանելու վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ սա իր ռեգիոնալ առաջնահերթությունների տեսակետից հակասում է նաև ՌԴ շահերին:
Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում բերեց նրան, որ այլ գեոպոլիտիկ կենտրոններ, օգտագործելով իրադրային հնարավորությունները, ստեղծեցին իրավիճակ, որտեղ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ ի հաշիվ դրան, թուրքական ներկայությունն ուղղակի և անուղղակի ձևով աճեց:
Ի՞նչ է լինում նման իրավիճակում. ճիշտ այնպես ինչպես մեզ հետ տեղի է ունեցել տարբեր շրջափուլերում` հայերս կոտորվեցինք, բռնի տեղահանվեցինք, հայրենիք կորցրեցինք, բայց նույնիսկ այս վիճակում դեռ ամբողջությամբ և խորությամբ չկա այն գիտակցումը, թե ինչ եղավ մեզ հետ:
Երեկվանից տարբեր ռուս քաղաքական գործիչներ իրավիճակը փրկելու համար հայտարարում են, թե խաղաղապահ առաքելությունն իր խնդիրները լուծեց և դրա համար է հեռանում:
Իհարկե, սա ազնիվ մոտեցում չէ, որովհետև անընդհատ շահարկվող 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լրիվ այլ բան էր սահմանել և առաջին հերթին ռուս խաղաղապահների ներկայությամբ հայկական Արցախի գոյություն: Իսկ թե ինչու ՀՀ իշխանության հետ գործակցաբար դրված իրական խնդիրները չլուծվեցին, այստեղ ևս պատասխանատվության իր չափաբաժինն ունեն ՌԴ այն գործիչներն ու կառույցները, ովքեր Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի հետ հարաբերություններով են զբաղվում»:

Նմանատիպ նյութեր
42970 դիտում
21:27 14-12-2016
Ցիկլոնը սկսեց թուլանալ, լավ է, կթուլանա նաև բուքը. մարդիկ մեղք են, ժամերով մնացել են բքի մեջ: Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
916 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
661 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով