3514 դիտում
23:40 20-04-2024
Ապրիլի 17-ին մեծ շուքով նշվեց հայ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի ծննդյան 80-ամյակը
Վաստակավոր հայ երգահան, Իսրայել պետության ու Հայաստանի հանրապետության կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգը երաժշտական գերազանցության և մշակութային տոնի անմոռանալի երեկո էր։ Ապրիլի 17-ին, չորեքշաբթի օրը Իսրայելի Հայֆա քաղաքի «Կրիգեր» համերգասրահում միջոցառումը համախմբեց տարբեր սերունդների ու ազգերի կատարողների և հանդիսատեսների՝ հարգելու Ասլանյանի ուշագրավ ավանդը համաշխարհային դասական բազմաժանր երաժշտության մեջ: Այս մասին գրում է israelahayer.com-ը։
Համերգը կազմակերպվել էր Իսրայելի մշակույթի ու սպորտի նախարարության, «Էտոս» արվեստի, մշակույթի և սպորտի ընկերության, Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության և Հայֆայի քաղաքապետարանի աջակցությամբ: Գործին «միջամտել» էր նաև Իսրայելի Հայֆա քաղաքի հայկական համայնքը՝ երկրի հյուսիսային ու Հայֆա քաղաքի հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ:
Ծրագրում ներկայացված էր Ասլանյանի հարուստ ժառանգությունից ընտրված առանձնահատուկ ստեղծագործություններ՝ որը ցույց էր տալիս նրա երաժշտական ստեղծագործությունների խորությունն ու բազմազանությունը: Համերգը տեղի ունեցավ այնպիսի հեղինակավոր երաժշտական համույթների մասնակցությամբ, ինչպիսիք են Հայֆայի սիմֆոնիկ նվագախումբը, Նահարիա քաղաքի կոնսերվատորիայի փողային նվագախումբը, Կիրյատ Յամ քաղաքի կոնսերվատորիան, «Բիթ –Բենդ» Հայֆայի նվագախումբն և ողջ երկրից հրավիրված կամերային նվագախմբեր, տարբեր համույթներ ու մենակատարներ:
Հուզիչ հայկական դասական երաժշտությունից, հայրենասիրական քայլերգներից մինչև բազմաոճ ստեղծագործություններ՝ յուրաքանչյուր կատարում հարգանքի տուրք էր մատուցում Ասլանյանի եզակի գեղարվեստական տեսլականին և խորը ազդեցությանը երաժշտության աշխարհի վրա: Հանդիսատեսին տրվեց գրավիչ հնարավորություն՝ մտովին ճամփորդել Ասլանյանի հարուստ երաժշտական ժառանգության առանցքով՝ անմիջականորեն զգալով նրա ստեղծագործությունների ուժն ու գեղեցկությունը:
Տաղանդավոր հայ կոմպոզիտորին նվիրված, չափազանց հուզիչ հոբելյանական համերգն ամփոփվեց մաէստրո Ասլանյանի «Սարդարապատ» քայլերգ – պոեմով` նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որն իրոք հիացմունքի ու համատարած ակնածանքի մթնոլորտ ստեղծեց մեր հայկական համայնքի միակ կոմպոզիտորի հանդեպ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին