211652_close_icon
views-count808 դիտում article-date 12:59 22-04-2024

Մենք պետք է խոսենք միջազգային ներկայացուցիչների հետ ու ցույց տանք, որ այս ամենին կա այլընտրանք. Վահագն Մելիքյան

Բոլոր ուղղություններով կան այլընտրանքներ, մանավանդ դաշնակցային հարաբերությունների հետ կապված:

Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ -ի հիմնադիր դիվանագետների մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը:

«Առաջին հայացքից թվում է, որ կորցնում ենք մեր դաշնակիցներին կամ կորցնելու ճանապարհին ենք, սակայն բոլորովին այդպես չէ: Սուտը, կեղծիքն ու մանիպուլյացիան շատ են և մենք ունենք առաջարկ դաշնակիցներին չկորցնելու և նրանց թիվն ավելացնելու համար, ինչպես նաև իրավիճակային դաշնակիցների հետ աշխատանք տանել:

Մենք պետք է ցույց տանք, որ կան ճանապարհներ՝ նստելու ու խոսելու, բացատրություններ ստանալու ու տալու»,- ընգդծեց Մելիքյանը:

Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում գոյաբանական հիմքերը, որն ունենք, օրինակ՝ հարավային հարևան Իրանի մասով շատ շեշտադրված աշխատանք պետք է տարվի:

«Ինչո՞ւ են դիվանագետներին լսում, որովհետև կա չգրված օրենք, որ հավատարմագրված դիվանագիտական կորպուսն աշխատում է իշխանության հետ, բայց կան հարթակներ, որոնք լրագրողների համար էլ են անհասանելի: Պետք է տարվի ակտիվ աշխատանք, մենք պետք է խոսենք միջազգային ներկայացուցիչների հետ ու ցույց տանք, որ այս ամենին կա այլընտրանք»,- նշեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարը:

Նմանատիպ նյութեր