211652_close_icon
views-count2890 դիտում article-date 18:56 24-06-2016

Պետեր Չեխ. Մեծ Բրիտանիայի հանրաքվեն անցել է կեղծիքի և ստի պայմաններում

Չեխիայի հավաքականի և «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը քննադատել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: Քարոզարշավի ընթացքում Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունը խոստացել էր Առողջապահության Ազգային Ծառայությանը հատկացնել 430 մլն եվրո, սակայն այսօր կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաժը խոստովանել է, որ նման խոստում տալը «մեծ սխալ» էր: «Ինչպես երևում է, երկրի պատմության համար կարևորագույն որոշումը ընդունվել է կեղծված քարոզարշավի ու ստի պայմաններում», Ֆարաժի խոսքերը մեկնաբանել է Չեխը: Նշենք, որ 34-ամյա Չեխը ֆրանսիական «Ռենից» «Չելսի» տեղափոխվելուց հետո արդեն 12 տարի բնակվում է Լոնդոնում:

Նմանատիպ նյութեր