211652_close_icon
views-count1081 դիտում article-date 13:59 24-04-2024

Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան

Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա։

Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատման գործընթացին և Տավուշի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու գործողություններին, ասաց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Այդ հողերը տալուց հետո ես հիմա մտածում եմ՝ մենք ոնց ենք պահելու Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղեը, դրանք դատարկվելու են, թշնամին պետք է դուրս գա երկաթգծի գազամուղի վրա։ Ոսկեպարի հետևում կա անկլավ, հենց այդ անկլավը տալուց հետո էլ նրանք դուրս են գալիս երկաթգծի ու Լոռվա մարզի վրա։

Նիկոլական մի կարկառուն ներկայացուցիչ ասում էր՝ գազամուղը պայթեցնեն, նորից կվերականգնենք, 90-ականներին վերականգնե՞լ են։ Ինչ վերաբերվում է սահմանազատման սյանը, ապա սահմանազատման սյուն չի լինում։ Սահմանազատում և սահմանագծում գործընթացները սյուն չեն նախատեսում»,- ասաց նա։

Անդրադառալով 1991 թվականին Ալմա Աթայի հռչակագրի՝ սահմաններին վերաբերող կետերին, Բագրատյանն ասաց․
«Հռչակագրում ասվում է, որ  կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։

Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։

Խորհդրային միության օրոք սահմանների ճշգրտման խնդիր է եղել, ադրբեջանցինեը բարձր դեմոգրաֆիական աճ ունեին, ներթափանցում էին սարերը, խնդրում էին անասնապահությամբ զբաղվել, հետո մի հատ վրան էին խփում։
Ի վերջո 1970-ականներին ՀՀ-ն հարց բաձրացրեց, որ շուրջ 2000 քա կմ զավթվել է ու Ադրբեջանի ղեկավարությունը իր քարտեզների վրա դա ներկայացնում է որպես իր տարածք։ Երկու տարվա աշխատանքի արդյունքում որոշում կայացվեց, որ գոնե 900 քա կմ պետք է վերադարձվի ՀՀ-ին ու Հայաստանի օբյեկտիվ տարածքը պետք է դառնա 30․707 քա կմ։ 1986-87 թթ-ի արձանագրությունների տակ կա Ադրբեջանի ստորագրությունը։ Եթե Ալմա Աթան ասում է, որ պետք է վերադառնանք խորհրդային սահմաններին, ապա դա հօգուտ մեզ պետք է լինի»։

Նմանատիպ նյութեր